211652_close_icon
views-count8651 դիտում article-date 19:08 20-07-2017

Ունաի Էմերի. Մենք կփորձենք ձեռք բերել Նեյմարին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին հավանական ձեռք բերմանը: «ՊՍԺ-ն ցանկանում է աշխարհի լավագույն խաղացողներին ձեռք բերել: Եթե մենք ցանկանում ենք մրցակցել «Բավարիայի», «Բարսելոնայի», «Ռեալի» հետ ու ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա ՊՍԺ-ին անհրաժեշտ է աշխարհի թոփ-5 խաղացողներից մեկը: Նեյմարը աշխարհի հինգ լավագույն խաղացողներից մեկն է: Ակումբի ղեկավարությունը տարիներ շարունակ աշխատել է հրավիրել լավագույն ֆուտբոլիստներին: Մենք կփորձենք ձեռք բերել Նեյմարին: Հնարավոր է, հասնենք մեր նպատակին, իսկ միգուցե՝ ոչ», ասել է Էմերին: Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Նեյմարն իր մտերիմներին հայտնել է, թե տեղափոխվում է ՊՍԺ, ինչի համար միանվագ կստանա 50 մլն եվրո և շաբաթական 670 հազար եվրո: Սակայն դրա համար ՊՍԺ-ն պետք է վճարի բրազիլացու հրաժարագինը, որը կազմում է 222 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր