211652_close_icon
views-count7040 դիտում article-date 17:35 20-07-2017

Հրաչյա Ռոստոմյան. Առողջ ընտանիքը երկրի կայունության հիմնասյուներից մեկն է

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Պարոն Ռոստոմյանը ողջունեց ընտանիքներին և մաղթեց ազնիվ մրցակցություն, որից հետո հետևեց «պարանի ձգում» մրցաձևի եզրափակիչ պայքարին: Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց. «Մեզ համար կարևորը ընտանիքի առողջությունն է: Այստեղ խոսքը բարձր նվաճումների մասին չէ: Մենք խոսում ենք առողջ ընտանիքի մասին: Իսկ առողջ ընտանիքը երկրի զարգացման ու կայունության հիմնասյուներից մեկն է: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ են կազմակերպում՝ անչափ կարևորելով ազգաբնակչության առողջությունը, արդար պայքարի ոգին և պարգևատրում են ուժեղներին և հաղթողներին: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի համար էական չէ, թե ով է կազմակերպիչը, այլ այն, որ արվում է ընտանիքների համար: Դրանում կհամոզվեք նաև հուլիսի 22-ին, երբ կամփոփվեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի վերջնական արդյունքները»:

Նմանատիպ նյութեր