211652_close_icon
views-count16174 դիտում article-date 18:29 20-07-2017

Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտից կվերածվի հիմնադրամի

Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում Սփյուռքից ներդրումների ապահովմանը:

Նմանատիպ նյութեր