211652_close_icon
views-count5342 դիտում article-date 15:40 20-07-2017

Ռուսաստանը մի քանի հարյուր տանկ կվաճառի Իրաքին. գործարքի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը

Մոսկվայի ու Բաղդադի միջև պայմանագիր է ստորագրվել Իրաքին ռուսական T-90 տիպի տանկեր մատակարարելու վերաբերյալ։ Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը։ ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը նշել է, որ գործարքի գինը, ինչպես նաև տանկերի թիվը չի կարող նշել։ Միևնույն ժամանակ Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնը հայտնել է, որ պայմանագրի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը, իսկ մատակարարվելիք տանկերի թիվը՝ մի քանի հարյուրը։

Նմանատիպ նյութեր