211652_close_icon
views-count4108 դիտում article-date 14:36 20-07-2017

Արաբական երկրները մեղմել են Քաթարին ներկայացրած պահանջները

Քաթարին 13 պահանջներ ներկայացրած արաբական 4 պետությունները չեղարկել են պահանջներից մի քանիսը։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցիչները, փոխանցում է BBC-ն։ Խոսքը, մասնավորապես, գնում է Դոհայի հետ սադրիչ գործողությունների դադարեցման, ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսական աջակցությունից հրաժարվելու, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին։ Պաշտոնական Քաթարը դեռևս չի արձագանքել այդ հայտարարությանը, իսկ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նշել են, որ այլ զիջումներ հետագայում չեն լինի։

Նմանատիպ նյութեր