211652_close_icon
views-count28262 դիտում article-date 10:34 20-07-2017

Հիվանդանոցում մահացել է ծանր վնասվածքներ ստացած հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը

Այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/19/1072886/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 19-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել Ռ. Պողոսյանը։ Վերջինիս հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Այգ» հոգեբանական կենտրոնի իր գրասենյակից գլխի և դեմքի մասում ծանր վնասվածքներով տեղափոխվել էր նշված հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ռ. Պողոսյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն էին բերման ենթարկել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանին։ Պարզվել էր, որ վերջինս առանց պատճառաբանության իր մոտ եղած բժշկական նշտարով /լանցետ/ մի քանի անգամ հարվածներ է հասցրել հայտնի պրոֆեսորին։ [b]34-ամյա Հրանտ Համբարձումյանն է, ով կասկածվում է հայտնի պրոֆեսորին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ [/b][img]http://shamshyan.com/ups/images/012202200150053285125451.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր