211652_close_icon
views-count24454 դիտում article-date 23:31 19-07-2017

Վրաստանի վարորդական իրավունքը հնարավոր է ճանաչում ստանա ԵՄ երկրներում

«Եվրամիության երկրներում մեր վարորդական իրավունքի ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները պիտի ակտիվացվեն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին՝ «Ամբասադորիալ 2017»-ի շրջանակներում լրագրողների հետ զրուցելիս: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1/]aliq.ge[/url]-ն: «Մենք ակտիվորեն ներգրավված ենք նաև միջազգային համագործակցության մեջ: Ներքին գործերի նախարարությունն այն հաստատությունների շարքում է, որը վերջին 3 տարվա ընթացքում ամենից շատ միջազգային հուշագրերն ու համաձայնագրերն ունի: Բավական ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ: Հատկապես ուշադրություն ենք դարձնում Եվրամիությանը և կարող եմ ասել, որ հանցագործությունների մակարդակի նվազեցում է գրանցվել բոլոր այն երկրներում, որտեղ ուղարկել ենք ոստիկանության պարեկախմբեր»,- հայտարարել է Խուցիշվիլին: Վրաստանի ՆԳ փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ պաշտոնապես մեկնարկել է երկխոսություն մի քանի երկրի հետ և հիմա հարկավոր է այդ բանակցություններն առավել ակտիվացնել: «Կարծում ենք՝ վարորդական իրավունք ստանալու քննությունների բարդացումից հետո Եվրամիության երկրների հետ այս գործընթացը կդյուրացվի»,- ասել է Խուցիշվիլին՝ հավելելով, որ աշխատանքներ են ընթանում այս ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր