211652_close_icon
views-count30037 դիտում article-date 22:42 19-07-2017

ԱՄՆ-ում ընտանիքին դուրս են հանել ինքնաթիռից` առանց բացատրության տալու

Ներքին չվերթներ իրականացնող JetBlue ավիաընկերությունն ինքնաթիռից դուրս է հանել երեք երեխա ունեցող ընտանիքի` առանց պատճառը բացատրելու: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Մայրը հայտարարել է, որ պատճառն ամենայն հավանականությամբ եղել է այն, որ իրենց 1 տարեկան երեխան ոտքերով հարվածել է դիմացի ուղևորի նստատեղին: Նա ներեղություն է խնդրել, սակայն ինքնաթիռը շրջվել և վերադարցել է թռիչքուղի, որտեղ անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հանել ինքնաթիռից: Ավիաընկերությունը հայտարարել է, որ նրանց դուրս հանելու պատճառը երեխայի գործողությունները չի եղել, նրանք ուղևորից ներեղություն չեն խնդրել և սպառնացել են նրան:

Նմանատիպ նյութեր