211652_close_icon
views-count6359 դիտում article-date 15:46 19-07-2017

Հայաստանի մարմնամարզիկները տասը մեդալ են նվաճել Բաթումիում

Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) և մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջև թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի և Վրաստանի թիմերին: Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկներ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում: Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) և Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է արդյունքներից. «Մրցաշարը ցույց տվեց, որ լավ սերունդ է աճում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց մարզիչը:

Նմանատիպ նյութեր