211652_close_icon
views-count6221 դիտում article-date 17:17 19-07-2017

Ժամանակները, երբ թուրքերը միջամտում էին արաբների գործերին, անցել են. ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալլահ Ալ-Մուալլիմին Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Քաթարը պետք է 6 սկզբունք որդեգրի, այլապես Պարսից ծովածոցի երկրների հետ հարաբերությունների լարված վիճակից դուրս գալն անհնարին կլինի։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քաթար կատարելիք այցելությանը՝ նա ասել է, որ Քաթարի ապագան կախված է միմիայն տարածաշրջանաին պետություններից, այլ ոչ հեռավոր Թուրքիայից։ «Նրանք պետք է գիտակցեն, որ ժամանակները, երբ կարողանում էին միջամտել արաբական երկրների գործերին, վաղուց անցել են և ռազմական օբյեկտներ տեղակայելու փորձերը արդյունավետ չեն լինի և լրջորեն կվնասեն արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակությանը»,-ասել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր