211652_close_icon
views-count9315 դիտում article-date 14:43 19-07-2017

Դեսպան Մկրտչյանն այցելել է Լիբանանի Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ

Հուլիսի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Հայաստանի և Լիբանանի միջև տեղական մակարդակով հարաբերությունների նախաձեռնման շրջանակներում այցելեց Լիբանանի Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ։ Դեսպան Մկրտչյանը Տիրպոլիում, որն իր մեծությամբ Լիբանանի երկրորդ քաղաքն է (500 հազ. բնակիչ), հանդիպեց քաղաքապետ Ահմադ Կամարեդդինի հետ: Հանդիպմանը քաղաքապետը ներկայացրեց տնտեսական և առևտրային իրավիճակը, դրանց զարգացման հեռանկարները, hատուկ անդրադարձ կատարվեց Տրիպոլիի նավահանգստում ստեղծված ազատ տնտեսական գոտուն: Ահմադ Կամարեդդինի խնդրնաքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրի պայմանները, գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նպատակահարմար դիտարկվեց Տրիպոլիի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ համապատասխան պատվիրակության այց կազմակերպել Հայաստան: Էլ Մինայում, որը գտնվում է Տրիպոլիի անմիջական հարևանությամբ, դեսպան Մկրտչյանը քաղաքապետ Աբդել Կադեր Ալամեդդինի հետ քննարկեց նախկինում բավականին ստվար հայ համայնքի կենսակերպի ժառանգության պահպանման հարցերը: Բարձր գնահատելով հայերի ներդրումը և իր տասնամյակների սերտ համագործակցությունը նրանց հետ՝ քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել Հայաստանի հետ կապերի զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի նպատակով նա առաջիկայում կայցելի Հայաստան:

Նմանատիպ նյութեր