211652_close_icon
views-count3827 դիտում article-date 13:00 19-07-2017

Ֆիլիպիններում զինյալները հարձակվել են երկրի նախագահի թիկնազորի վրա. կան տուժածներ

Ֆիլիպինների հարավում գտնվող Կոտաբատո նահանգում զինված հարձակում է կատարվել այդ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի անվտանգության աշխատակիցների վրա, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Ֆիլիպինների պաշտպանության բանակի գեներալ Գիլբերտ Գապայի խոսքով՝ զոհեր չկան։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահի թիկնապահները գտնվում էին Արական և Դավաո քաղաքների միջև ընկած հատվածում։ Վերջիններս ուղևորվում էին Կագայան-դե-Օրո քաղաք, որտեղ պատրաստվում էին նախնական ստուգումներ անցկացնել նախագահի ժամանումից առաջ։

Նմանատիպ նյութեր