211652_close_icon
views-count29101 դիտում article-date 23:07 18-07-2017

Արգենտինայում ձյուն է տեղում. ջերմաստիճանը -25 աստիճան է, ցրտից 2 մարդ է մահացել

Արգենտինայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ամառվա կեսին առատ ձյուն է տեղում, որոշ վայրերում ձյան հաստությունը կազմում է կես մետր: Ինչպես հայտնում է [url=https://internacional.elpais.com/internacional/2017/07/17/mundo_global/1500281086_083449.html]El País[/url]-ը, ուրբաթ օրվանից սկսած ձյան տեղումներն ամենաշատն են վերջին 22 տարում: Մի շարք զբոսաշրջային քաղաքներ ամբողջությամբ պատված են ձյան շերտով: Բարիլոչե քաղաքում ձյան շերտի հաստությունը հասնում է 50 սմ-ի: Ցուրտ ջերմաստիճանային պայմանների պատճառով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը Մար դել Պլատա առողջարանային քաղաքի 54-ամյա բնակիչն է, մյուսը Սանտա Ֆեի 41-ամյա բնակիչը: Երկուսն էլ մահացել են հիպոթերմիայից (թերջերմություն): Ինչպես հաղորդվում է, ամենից շատ ցուրտը զգացվում է Բարիլոչե քաղաքում, որտեղ օդի ջերմաստիճանը -25,4 աստիճան է ըստ Ցելսիուսի: Մյուս քաղաքներում մինչև 7 աստիճան ցուրտ է գրանցվել:

Նմանատիպ նյութեր