211652_close_icon
views-count3216 դիտում article-date 20:15 18-07-2017

Քրդական ուժերը ևս հերքում են ԻՊ առաջնորդի մահվան մասին լուրերը

Քրդական զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, թե Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ողջ է և թաքնվում է Ռաքքայից հարավ ընկած տարածքներում, գրում է Reuters-ը: Ավելի վաղ Իրաքի ներքին գործերի ահաբեկության դեմ բաժնի ներկայացուցիչ Աբու Ալի Ալ Բասրին եւս հայտարարել էր, թե Ալ Բաղդադին ողջ է եւ թաքնվում է սիրիական Ռաքքայի արվարձաններում: Թալաբանին 99 տոկոս վստահությամբ է հերքել Ալ Բաղդադիի մահվան մասին լուրերը, որոնք Իրաքյան նորությունների պորտալներից մեկի՝ Իսլամական պետության աղբյուրը հաստատել էր: Ահաբեկչական խմբավորման աղբյուրը նշել էր նաև, որ շուտով կհրապարակվի նոր առաջնորդի անունը:

Նմանատիպ նյութեր