211652_close_icon
views-count3977 դիտում article-date 20:33 18-07-2017

Պորոշենկոն Վրաստանում իրեն զգում է ինչպես տանը

«Վրաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»,- Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար։ «Մեր ժողովուրդները ձգտում են դեպի ազատություն և ժողովրդավարություն: Մեր պետությունները ռուսական ագրեսիայի զոհն են»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն: Մարգվելաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ Պորոշենկոյի այցն էլ ավելի կամրացնի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող կապերը:

Նմանատիպ նյութեր