211652_close_icon
views-count3135 դիտում article-date 19:10 18-07-2017

ԵԽ-ի ղեկավարը Լեհաստանի իշխանություններին կոչ է արել հետ չկանգնելու իրավական պետության նորմերից

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հուլիսի 18-ին նամակ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որտեղ երկրի իշխանություններին կոչ է արել հետ չկանգնելու իրավական պետության նորմերից և Եվրամիության հիմնարար արժեքներից։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Լեհաստանի նոր օրենսդրությունը «հարցուցում է Եվրախորհրդարանի լուրջ անհանգստությունը, քանի որ կարող է հակասել ԵՄ-ի հիմնարար պամյանագրերին, թուլացնել Լեհաստանի դատական համակարգի անկախությունն ու անկանխակալությունը և երկրում խախտել իշխանությունների բաժանումը», ասված է ուղերձի տեքստում, որը զետեղված է Twitter-ում Տայանի էջում: Հուլիսի 15-ին Լեհաստանի Սենատն առանց փոփոխությունների ընդունել է արդարադատության նախարարության պատրաստած ուղղումներն Ազգային դատական խորհրդի մասին օրենքում, ինչպես նաև ընդհանոուր դատարանների աշխատանքի մասին օրենքում: Օրենքների ընդումնան համար այժմ անհրաժեշտ են երկրի նախագահ Անջեյ Դուդայի ստորագրությունները: Ուղղումներն այլ բաների թվում ենթադրում են դատարանների նախագահների նշանակման եւ հեռացման կանոնների փոփոխություններ՝ արդարադատության նախարարի լիազորությունների ուժեղման միջոցով, ինչպես նաև Ազգային դատական խորհրդի անդամների ընտրություն սեյմի պատգամավորների քվեարկության միջոցով, որտեղ մեծամասնությունը պատկանում է կառավարող «Իրավունք և արդարություն» կուսակցությանը: Բացի դրանից, սեյմի պաշտոնական կայքում հրապարկվել է կառավարող կուսակցության օրինագիծը, որը ենթադրում է փոփոխություններ Գերագույն դատարանի դատավորների ընտրության կարգում, ինչպես նաև ներկայիս դատավորների պաշտոնազրկման հնարավորություն, «բացառությամբ նրանց, ում կնշի արդարադատության նախարարը»: Լեհաստանի ընդդիմությունն այդ ուղղումները համարում է «ոտնձգություն ժողովրդավարության դեմ»: Ընդդիմադիր քաղաքական գործիչները Եվրահանձնաժողովին հորդորել են միջամտել ստեղծված իրավիճակին:

Նմանատիպ նյութեր