211652_close_icon
views-count39376 դիտում article-date 17:45 18-07-2017

Արմավիրի մարզում 42-ամյա վարորդը «06»-ով բախվել է բետոնե քարերին և հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 303 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Եղեգնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեպի Եղեգնուտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե քարերի և հայտնվել դաշտում՝ բետոնե հենասյուների վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու 4 վիրավորները, որոնք կանայք էին, մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր