211652_close_icon
views-count4640 դիտում article-date 12:02 18-07-2017

Հյս. Կորեան իր միջուկային ծրագիրը զարգացնում է թանկարժեք ժամացույցների ու վիսկիի վաճառքից ստացված եկամտի հաշվին. Daily Mail.

Հյուսիսային Կորեայի իշխանությունները միջուկային ծրագրի ֆինանսավորումը իրականացնում են վիսկիի, ժամացույցների և այլ թանկարժեք իրերի վաճառքից ստացված եկամտի հաշվին, գրում է բրիտանական The Daily Mail պաբերականը։ Միջազգային ԶԼՄ-ներում Փհենյանում գործող 2 էլիտար խանութների լուսանկարներ են հրապարակվել։ Ինչպես պնդում է թերթը, դրանք Puksae Shop-ն ու Pottongang Ryugyong Shop-ն են։ Որոշ տվյալների համաձայն՝ նշված խանութ-սրահներում վաճառվում են նաև հայտնի Montblanc ապրանքատեսակի ժամացույցներ, սակայն նշված ժամացույցների արտադրությամբ զբաղվող Richemont ընկերությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ առևտրային գործարքներ չի իրականացնում և չի շրջանցում միջազգային պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր