211652_close_icon
views-count6518 դիտում article-date 20:01 17-07-2017

Թուրքական Հաքքարիում PKK-ն կրկին պայթյուն է իրականացրել. կան վիրավորներ

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Պայթյունի հետևանով 17 թուրք զինվոր է վիրավորվել, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հաքքարին համարվում է քրդերի և թուրքական զինուժի բախման գլխավոր օջախներից մեկը, տարիներ շարունակ տևող բախումներն ու պայթյուններն այստեղ չեն դադարում: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Նմանատիպ նյութեր