211652_close_icon
views-count3478 դիտում article-date 16:49 17-07-2017

Եվրամիությունը սիրիացի 16 փորձագետների ու զինվորականների դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի

Եվրամիության 28 անդամ պետությունների ԱԳ նախարարներ այսօր Բրյուսելում ընթացած նիստի ժամանակ համաձայնեցրել են սիրիացի 16 գիտնականների ու զինվորականների դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, հաղորդում է Tass-ը։ Որպես պատճառ՝ նշվում է Սիրիայում վերջին ամիսներին քաաղքացիական հասարակության դեմ կատարված բազմաթիվ քիմիական հարձակումների մեջ ներգրավված լինելու փաստը։ Այդ մասին ասված է ԵՄ-ի տարածածխ հայտարարության մեջ։ Վերջիններիս անունները հրապարակվելու են հուլիսի 18-ին, ԵՄ-ի Պաշտոնական ամսագրում։

Նմանատիպ նյութեր