211652_close_icon
views-count4062 դիտում article-date 16:37 17-07-2017

Իրաքյան հետախուզությունը վստահ է, որ ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին ողջ է

Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությանն առընթեր ահաբեկչության դեմ պայքարի խմբի և հետախուզական վարչության ղեկավար Լահուր Թալաբանին վստահ է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին չի սպանվել և ներկա պահին գտնվում է Սիրիայի Ռաքքա քաղաքի հարավային թաղամասերից մեկում։ Այդ մասին նա հայտնել է Reuters-ին։ «Ալ-Բաղդադին միանշանակ ողջ է, նա չի մահացել։ Մենք տեղեկատվություն ունենք, որ նա ողջ է, վստահ ենք 99 տոկոսով։ Մի մոռացեք, որ նրա արմատները տանում են դեպի Ալ-Քաիդան, և նա գիտի՝ ինչ է անում»,-ասել է Թալաբանին։ Թալաբանիի խոսքով՝ ԻՊ-ը պարզապես փոխում է իր մարտավարությունը և, ըստ իրեն, խմբավորումը արմատախիլ անելու համար կպահանջվի 3-4 տարի։

Նմանատիպ նյութեր