211652_close_icon
views-count5658 դիտում article-date 14:01 17-07-2017

Ռուսաստանաբնակ արցախցի մարզիչն իր նախնիների մասին ֆիլմ է նկարահանում

Արմատներով ԱՀ Հադրութի շրջանի Արևշատ գյուղից, այժմ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի թեքվանդո սպորտաձևի թիմի մարզիչ Վադիմ Բադալյանը հերթական անգամ այցելել է Արցախ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վ. Բադալյանն ասաց, որ ինքը պարբերաբար է լինում Արցախում, այցելում Արևշատ գյուղ, տեսնում համագյուղացիներին, ծանոթանում գյուղի խնդիրներին, ինչպես նաև նրանց տրամադրում օգնություն: Վ. Բադալյանը հանդիպել է նաև արցախցի մարզիչներին, խոսել նրանց հետ և քննարկել Արցախում թեքվանդոյի զարգացման ու մասսայականացման մասին: «Ես մանկուց եմ զբաղվում թեքվանդոյով: Համագործակցում եմ հայ մարզիչների հետ, կատարում փոխայցելություններ, հանդես գալիս փորձի փոխանակմամբ: Մենք մի քանի օր Ստեփանակերտում անց եք կացնելու ընկերական հանդիպում, մարզումներ: Ես ներկա եմ լինում և հետևում նաև Սոչիում անցկացվող մրցաշարերին, արցախցի մարզիկների մարտերին: Ես շատ եմ ուրախանում և հպարտանում, երբ միջազգային մրցաշարերում բարձրացվում է հայկական դրոշը»,-մասնավորապես ասել է Վ. Բադալյանը: Նա զբաղվում է նաև ֆիլմի նկարահանությամբ: Վ. Բադալյանը ֆիլմ է նկարահանում իր նախնիների գյուղի մասին, որն, ավաղ, այժմ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: «Ես գիտեի, որ իմ նախնիները եկել են Իրանից: Փորձել եմ գտնել իմ արմատները. որտե՞ղ է ապրել իմ ապուպապ Բադալը, ում անունով էլ մեր ազգանունն է՝ Բադալյան: Գնացել եմ և գտել Իրանում գտնվող այն գյուղը /Վինա/, որտեղ ապրել է նա: Այժմ այնտեղի բնակիչներն իրանցիներ և ադրբեջանցիներ են, բայց հայկական գերեզմանոցները դեռ պահպանվում են: Գյուղի վերևում կա «Սուրբ Հովհաննես» եկեղեցին: Ես նկարել և տեսագրել եմ ողջ տեսածս: Այցիս ընթացքում հայերեն գրությամբ կարդացել եմ մեծ պապիս՝ Բադալի և նրա որդի Հայրապետի անունները: Ես գիրք եմ գրում նրանց մասին, որպեսզի երեխաներս, ազգականներս ու համագյուղացիներս իմանան, թե որտեղից են իրենք սերվել»,- պատմեց Վ. Բադալյանը: [img]http://shamshyan.com/ups/images/083909800150028588035671.jpg[/img]

Նմանատիպ նյութեր