211652_close_icon
views-count3869 դիտում article-date 13:09 17-07-2017

Միջազգային դիտորդները կոչ են արել ճանաչել Վենեսուելայում ընդդիմության կազմակերպած համազգային հանրաքվեի արդյունքները

Միջազգային հանրությունը պետք է ընդունի Վենեսուելայում անցկացված համազգային հանրաքվեի արդյունքները։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի և Բոլիվիայի նախկին նախագահները, ովքեր որպես միջազգային դիտորդնր՝ ներկա են գտնվել հանրաքվեին, հաղորդում է Tass-ը։ Հանրաքվեի արդյունքների համաձայն՝ վենեսուելացիների գերակշիռ մասը չի աջակցել երկրում սահմանադրական փոփոխությունների անցկացման նախաձեռնությանը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հանրաքվեն, որը կազմակերպվել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների կողմից, օրինական չի կարող համարվել, քանի որ դրան մասնակցություն չի ունեցել Վենեսուլայի Ազգային ընտրական խորհուրդը։

Նմանատիպ նյութեր