211652_close_icon
views-count6498 դիտում article-date 13:35 17-07-2017

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ

Ի տարբերություն Իրանի, Միացյալ Նահանգները չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համապարփակ համաձայնագրին։ Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է IRNA-ն։ «Գործարքը կնքելիս մենք պայմանավորվել ենք, որ միակ կառույցը, որը պետք է պատասխանատու լինի ստուգումներ անցկացնելու համար, լինելու է ՄԱԳԱՏԵ-ն։ Եվ ներկա դրությամբ ՄԱԳԱՏԵ-ն 7 անգամ հայտարարել է, որ Իրանը ազնվորեն ու ամբողջապես կատարում է իր պարտավորությունները»,-ընդգծել է Զարիֆը։ Վերջինս հավելել է, որ նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին. «Սպիտակ Տունը մի քանի օր առաջ հայտարարեց, որ նախագահ Թրամփը օգտագործելու է Համբուրգ կատարելիք իր այցը, որպեսզի համոզի այլ պետությունների ղեկավարներին Թեհրանի հետ որևէ բիզնես չիրականացնել։ Իսկ այդ գործողությունները համաձայնագրի խախտում են նշանակում»։

Նմանատիպ նյութեր