211652_close_icon
views-count1432 դիտում article-date 12:13 17-07-2017

Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա

Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա` առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով: Համաժողովին հրավիրված Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները, դիվանագետերը և գործարարները կքննարկեն Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր