211652_close_icon
views-count39525 դիտում article-date 10:01 17-07-2017

Ալավերդիում շուքով նշվեց քաղաքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 16-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոն էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ալավերդցիները նշում էին քաղաքի օրը։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին Սանահինի պատմական քարե կամրջի մոտից՝ արդեն ավանդույթ դարձած երգի, պարի մրցույթներով և նարդու, շախմատի ու մրցաշարերով։ Կամրջի տարածքում բացվել էր նաև նկարների ցուցահանդես։ Իսկ երեկոյան Սարահարթի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ։ Այն մեկնարկեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի շնորհավորական խոսքով, ինչից հետո նվերներ և դրամական պարգևներ հանձնվեցին մրցույթների հաղթողներին և այն քաղաքացիներին, ովքեր տարբեր ասպարեզներում բարձր մակարդակով են ներկայացրել Ալավերդին։ Տոնական օրն ավարտվեց հրավառությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր