211652_close_icon
views-count10729 դիտում article-date 23:59 16-07-2017

Մերկելը չի բացառել գերմանացի զինվորների դուրս բերումը Թուրքիայի ևս մեկ ավիաբազայից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու գերմանացի զինվորականներին, որոնք ծառայում են արտերկրում: Եթե նրանց արգելում են այցելություններ կատարել, ապա Գերմանիան իրավունք է վերապահում իրեն դուրս բերելու զինծառայողներին: Այդ մասին գրում է TACC-ը: «Կոնիայի ավիաբազայի հարցով նույն կանոններն են գործում, ինչ և «Ինջիրլիք» ռազմաբազայի դեպքում», - ասել է Մերկելը` պատասխանելով զիվորականներին տեղափոխելու մասին հաղորդավարի հարցին: Ավելի վաղ Գերմանիան որոշում էր կայացրել դուրս բերել գերմանացի զինվորներին «Ինջիրլիքից», ուր թույլ չէին տվել այցելել Բունդեսթագի պատգամավորներին: Մերկելի խոսքով` Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, ինչը նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը:

Նմանատիպ նյութեր