211652_close_icon
views-count4992 դիտում article-date 23:01 16-07-2017

Վենեսուելայում ընդդիմությունը ոչ պաշտոնական հանրաքվե է կազմակերպել

Վենեսուելայում ընդդիմությունը ոչ պաշտոնական ժողովրդական հանրաքվե է կազմակերպել, որի նպատակն է ուժեղացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշումը, որը ծրագրում է փոխել երկրի Սահմանադրությունը: Այս մասին գրում է Reuters-ը: Քվեարկության ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին, արդյո՞ք ցանկանում են Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել: Ընդդիմությունն այդ կերպ ձգտում է ցույց տալ, որ Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը նվազում է: Life.ru-ի փոխանցմամբ՝ երկրի տարածքում ավելի քան երկու հազար ընտրատեղամաս է բացել, ևս 505-ը՝ աշխարհի այլ երկրներում:

Նմանատիպ նյութեր