211652_close_icon
views-count8588 դիտում article-date 22:16 16-07-2017

Էրդողանի հանրահավաքի ժամանակ անօդաչու թռչող սարքն ընկել է մարդկանց վրա

Անկարայում մի քանի մարդ է տուժել՝ ռազմական հեղաշրջման չստացված փորձի մեկ ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցների վրա անօդաչու թռչող սարքի ընկելու պատճառով: Այդ մասին գրում է Interfaxs-ը: ԱԹՍ-ն վերևից տեսանկարահանում ու բեմի մոտ տեղադրված էկրանների վրա հեռարձակում էր հանրահավաքի ընթացքը: Դրա ընկելու պատճառն առայժմ հայտնի չէ: Բժիշկները հանրահավաքից դուրս են հանել մոտ 6 հոգու: Նրանք թեթև վնասվածքներ ու կտրվածքներ են ստացել: «Մեզ մոտ ինչ-որ բան է տեղի ունեցել: Հույս ունեմ՝ ոչ ոք լուրջ չի տուժել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ևս ներկա է եղել հանրահավաքին:

Նմանատիպ նյութեր