211652_close_icon
views-count6317 դիտում article-date 22:03 16-07-2017

Սինգապուրում 182 տարի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին հայկական է. «Հայկական ժամանակ»

Սինգապուրում արդեն 182 տարի գործող հայկական եկեղեցու մասին հոդված է հրապարակել mothership.sg կայքը, նշելով, որ այն պետք է լինի Սինգապուր այցելող զբոսաշրջիկների պարտադիր ուղղություններից մեկը. «1835-ին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրում ամենահին քրիստոնեական եկեղեցին է: 1819-ից երբ Սինգապուրը վերածվեց առևտրային ակտիվ նավահանգստի, հայերն ամենաառաջին առևտրականներից էին, որ հասան այնտեղ: Թեև թվով քիչ էին, սակայն 1820-ականներից սկսած կրոնական արարողություններ էին անցկացնում: Հայերն ի սկզբանե այդ արարողություններն անցկացնում էին Առևտրականների հրապարակի հայտնի մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, հող ստացել Canning Hill-ում և կառուցել իրենց եկեղեցին: Եկեղեցին հայկական ճարտարապետության ավանդական դետալներով է և ավելին՝ վերևից նայելիս այն խաչի տեսք ունի:

Նմանատիպ նյութեր