211652_close_icon
views-count5534 դիտում article-date 21:47 16-07-2017

Թրամփը կասկածում է, որ Washington Post-ի և ABC-ի անցկացրած հարցումը կոռեկտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Washington Post թերթի և ABC հեռուստաալիքի անցկացրած հարցումը կոռեկտ է: Համաձայն այդ հարցման, ամերիկացիների շուրջ կեսը չի վստահում Սպիտակ տան ղեկավարին ՌԴ Նախագահ Վլդիմիր Պուտինի հետ բանակցությունների գործում: «(Նախագահական) ընտրական արշավի ժամանակ Washington Post-ի և ABC-ի անցկացրած հարցումներն ամենասխալն էին: Թեպետ 40 տոկոսանոց արդյունքն այդքան էլ վատ չի այս իրավիճակում», - գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հարցվածների 48%-ն «ընդհանրապես չեն վստահում» նախագահին Պուտինի հետ բանակցելու գարցում, իսկ 18%-ը «մի փոքր են վստահում»: Հարցվածների շուրջ մեկ երրորդը՝ 32%-ը, ամբողջությամբ վստահում են Թրամփին: Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 60%-ն անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցում, իսկ հարցվածների 31%-ը կարծում է, որ ՌԴ-ն չի միջամտել այդ ընտրություններին: Նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը ԱՄՆ-ը քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման է: ԱՄՆ հատուկ ծառայությունները վստահություն են հայտնում, որն նման միջամատություն տեղի է ունեցել, սակայն հստակ ապացույցներ չեն ներկայացնում: Ռուսաստանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մեղադրանքները հերքում են: Կրքերն ԱՄՆ-ում թեժանում են և երկու դեմոկրատ կոնգրեսականներն արդեն ԱՄՆ Թրամփի իմպիչմենտի նախաձեռնությամբ են հանդես եկել Կոնգրեսում: Այդ նախաձեռնությունը Սպիտակ տունը ծիծաղելի է անվանել:

Նմանատիպ նյութեր