211652_close_icon
views-count8336 դիտում article-date 20:18 16-07-2017

Լեգենդար Ֆեդերերը նվաճեց 8-րդ «Ուիմբլդոնն» ու ռեկորդային 19-րդ «Սաղավարտը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը «Ուիմբլդոնի» եզրափակիչում 6:3; 6:1; 6:4 հաշվով հաղթելով Մարին Չիլիչին, նվաճեց Մեծ Սաղավարտի»՝ տղամարդկանց թենիսում ռեկորդային 19-րդ տիտղոսը, երկրորդը՝ մրցաշրջանում և 8-րդը՝ «Ուիմբլդոնում»: Ֆեդերերը, որի 36-ամյակը կլրանա օգոստոսին, «Ուիմբլդոնում» հաղթեց վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ և վերջին 8 տարվա ընթացքում մեկ մրցաշրջանում նվաճեց մեկից ավել «Սաղավարտ» (տարեսկզբում հաղթել էր Australian Open-ը): Ֆեդերերը գերազանցեց Փիթ Սամփրասի ուիմբլդոնյան ռեկորդը, որը 7 անգամ էր այս մրցաշարում հաղթել և այժմ այդ ցուցանիշով անհատական թենիսում զիջում է միայն Մարտինա Նավրատիլովային (9): Ֆեդերերը մրցաշրջանում դարձավ «Սաղավարտի» երկրորդ չոմպիոնը՝ «Ռոլան Գարոսում» Ռաֆայել Նադալի հաղթանակից հետո, որը մրցաշրջանի ողջ ընթացքում ոչ մի պարտիա չի զիջել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր