211652_close_icon
views-count8029 դիտում article-date 18:08 16-07-2017

Իրանում ձերբակալել են նախագահ Հասան Ռոհանիի եղբորը

Նման մեղադրում են ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է AFP-ն: «Երեկ նրան ազատ են արձակել երաշխավորությամբ, բայց քանի որ նա չի կատարել դրա պայմանները, կալանքի տակ է վերցվել»,- ասել է գործակալության աղբյուրը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Ֆերեյդունի ու մի շարք այլ անձանց նկատմամբ մի քանի հետաքննություն է տարվում: Կասկածյալների մի մասը կալանավորված է: Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի հատուկ բանագնացը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում:

Նմանատիպ նյութեր