Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
2017.07.16 16:50


Իրանի դատարանը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող անձին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակը: Հաղորդում է interfax-ը:
Խոսնակը հավելել է, որ դատապարտվածը Միացյալ Նահանգների և մեկ այլ երկրի քաղաքացիություն ուներ:
«Այդ մարդը ճանաչվել է և ձերբակալվել հատուկ ծառայությունների կողմից: Դատարանը այդ մարդուն 10 տրվա ազատազրկման է դատապարտել»,- դատարանի խոսնակի խոսքն են մեջբերում ԶԼՄ-ները:
Դատապարտվածի անունը, ինչպես նաև դատավճռի ընդունման ժամանակը չի հրապարակվել:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+