211652_close_icon
views-count4202 դիտում article-date 11:10 16-07-2017

Վենեսուելայում ընդդիմությունը համաժողովրդական հանրաքվե է կազմակերպել Մադուրոյի նախաձեռնության դեմ

Վենեսուելայում այսօր ընդդիմությունը հանրաքվե է կազմակերպել: Հիմնական հարցն է՝ սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը, որն առաջարկել է նախագահ Նիկոլաս Մադուրոն: Որպես դիտորդ Կարակաս են եկել մի քանի լատինամերիկյան նախկին առաջնորդներ, այդ թվում՝ Մեքսիակայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսը, որն աջակցում է ընդդիմության նախաձեռնությանը: Վենեսուելայի խորհրդարանում ընդդիմությունը մեծամասնություն է կազմում: Նրա կողմից կազմակերպված հանրաքվեն նպատակ ունի արտահայտել ժողովրդի կարծիքը սոցիալիստ նախագահի վարած քաղաքականության, մի քանի ամսի շարունակվող փողոցային բախումների վերաբերյալ: Համաժողովրդական հանրաքվեն անցկացվում է նախատեսված սահմանադրական փոփոխություններից 2 շաբաթ առաջ: Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար նախագահ Մադուրոն հրավիրած Սահմանադիր ժողովը 2 շաբաթ անց որոշում է ընդունելու:

Նմանատիպ նյութեր