211652_close_icon
views-count23339 դիտում article-date 09:47 16-07-2017

Մահացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին՝ Ֆիլդսյան մրցանակի արժանացած առաջին կինը

ԱՄՆ-ում մահացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին՝ միակ կինը, որը Ֆիլդսյան մրցանակի է արժանացել։ Այն մաթեմատիկայի ոլորտում ամենահեղինակավոր պարգևներից է, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-40618130]BBC[/url]-ին։ Միրզախանին 40 տարեկան էր։ Չորս տարի առաջ նրա մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Մի քանի շաբաթ առաջ նրա մոտ հայտնաբերվել էինմետաստազներ: Մարիամ Միրզախանին 2014 թվականին արժանացավ Ֆիլդսյան մրցանակի, որը մաթեմատիկայի ոլորտում համարժեք է նոբելյան մրցանակին։ Նրան պարգևատրել են «ռիմանյան մակերեսների դինամիկայի և երկրաչափության մեջ մեծագույն ավանդի համար»։ Ստենդֆորդի համալսարանի նախագահ Մարկ Տեսյե-Լավինը Մարիամ Միզախանիի մասին արտահայտնվել է որպես փայլուն տեսաբանի և համեստ մարդու, որն ընդունել է պարգևները միայն նրա համար, որ ոգևորի մյուսներին՝ շարունակելու իր գործը:

Նմանատիպ նյութեր