211652_close_icon
views-count19757 դիտում article-date 09:45 16-07-2017

Արթուր Աբրահամը միավորներով պարտվեց Յուբենք-կրտսերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ հաղթել բրիտանացի Քրիս Յուբենք-կրտսերին՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած մենամարտում միավորներով զիջելով: Սա հայազգի մարզիկի վեցերորդ պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում: Մրցավարների միաձայն որոշմամբ մենամարտի հաղթող ճանաչվեց Քրիս Յուբենք կրտսերը։ Սա վերջինիս պրոֆեսիոնալ կարիերայի 25-րդ հաղթանակն էր։ Քրիս Յուբենք կրտսերը պաշտպանեց չեմպիոնական գոտին և բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի նմասնակցելու իրավունք ստացավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր