211652_close_icon
views-count78064 դիտում article-date 11:45 16-07-2017

Հիվանդանոցում մահացել է Հրազդանի քաղաքապետի ազգականի կողմից վրաերթի ենթարկված 57-ամյա հետիոտնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 16-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է 57-ամյա Գրիգոր Մարգարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սևակ Դանիելյանի կողմից: Վարորդը, ով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է և աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում որպես փորձաքրեագետ, փախուստի չէր դիմել: Վրաերթի ենթարկվածին օգնել էր տեղափոխեին Աբովյանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել էր ոստիկանություն: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/04/1071671/]SHAMSHYAN.com[/url]-ը հայտնել էր, որ հուլիսի 4-ին, վրարեթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 57-ամյա Գրիգոր Մարգարյանին: Ինչեպս դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթրակվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր