211652_close_icon
views-count20870 դիտում article-date 23:33 15-07-2017

Հայտնի են «Ոսկե ծիրան 2017»-ի հաղթողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

«Ոսկե ծիրան 2017» երեւանյան միջազգային կինոփառատոնն ավարտվեց, եւ հաղթողների անունները հայտնի են: Փառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե Ծիրանին, միջազգային խաղարկային մրցույթում արժանացավ «Ցանկալի Դուրգան», ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան): Նույն մրցույթում Արծաթե Ծիրանը ստացավ «Արաբիա» ժապավենը: Ռեժեիսոր՝ Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա): Մյուս մրցանակակիրներն են՝ [b]ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ[/b] ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար) ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա) ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ [b]Խաղարկային[/b] ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան) [b]Վավերագրական[/b] ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան) ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան) [b]Կարճամետրաժ[/b] ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ) Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ.Քրիս Ավետիսյան (ԱՄՆ) [b]FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ[/b] «Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան) Այս տարի փառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի անունը կրող աստղերով: Փառատոնի շրջանակում «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր