211652_close_icon
views-count7463 դիտում article-date 15:38 15-07-2017

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը շնորհավորական նամակ է հղել Էրդողանին

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունը: Պատրիարքական տեղապահի նամակում ասվում է. «Ժողովրդի կամքին ու ժողովրդավարական կարգերին դեմ իրականացված գործողությունը կասեցվեց ժողովրդի միության ու միասնականության շնորհիվ, և մեր հայրենիքը փրկվեց հավանական քաոսի մեջ հայտնվելուց: Անկասկած, մեր ժողովրդի միությունն ու միասնականությունը, զգոնությունը, սիրո և հարգանքի զգացումները կմնան որպես կարևոր երաշխիք մեր երկրի կենսունակության համար»: Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքարանի ու հայ համայնքի անունից հուլիսի 15-ի Ժողովրդավարության ու ազգային միության օրվա կապակցությամբ լավագույն ցանկություններն է հղել ու հաջողություն մաղթել Էրդողանին հետագա աշխատանքներում:

Նմանատիպ նյութեր