211652_close_icon
views-count8191 դիտում article-date 13:49 15-07-2017

Կայացել է «Սևանա լիճ» միջազգային շախմատային մրցաշարի առաջին տուրը

Սևանա լճի ափին մեկնարկած «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարում կայացան առաջին տուրի հանդիպումները: Բոլոր հանդիպումներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի ամենաերիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակի հասավ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի նկատմամբ: Առաջին տուրը հաջող չստացվեց Հայաստանի մյուս պատվիրակների համար. Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Մարտին Կրավցիվին, Մանուէլ Պետրոսյանը՝ Թամիր Նաբաթիին, իսկ Իգոր Կովալենկոն առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Բոլոր պարտիաներում հաղթանակներ տոնեցին սպիտակներով հանդես եկող շախմատիստները: Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Կրավցիվ, Բասսեմ-Մարտիրոսյան, Գաբուզյան-Շվարց, Նաբաթի-Կովալենկո:

Նմանատիպ նյութեր