211652_close_icon
views-count5358 դիտում article-date 12:44 15-07-2017

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Թուրքիայի հեղաշրջման փորձի մեկ ամյակին խաղաղության աղոթք կմատուցի

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում 18:00-ին իրականացվելիք ժամերգության ավարտին աղոթք կմատուցվի՝ ի հիշատակ 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների, հանուն երկրի խաղաղության և միության: Այս մասին հայտնել են Պոլսո Հայոց պատրիարքարանից: Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:

Նմանատիպ նյութեր