211652_close_icon
views-count14686 դիտում article-date 11:24 15-07-2017

ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում անվճար տեղեր են բացվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում նոր ուսումնական տարվա համար հատկացվել են պետպատվերով տեղեր, յուրաքանչյուրում՝ երկուսը: Իսկ ժամանակին նշված մասնագիտությունների համար անվճար ուսուցման համակարգում տեղեր չհատկացվելը կրթության գերատեսչությունը պատճառաբանում էր այն հանգամանքով, որ երկիրը չունի այդպիսի կարիք, նույնիսկ այդ մասնագետների ավելցուկ կա, հետևաբար արդարացված չէ, որ բյուջեից գումար տրամադրվի՝ լրացուցիչ կադրեր պատրաստելու համար: Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, մեր զրույցում մեկնաբանելով կատարված փոփոխությունը, ասաց, որ այդպես ավելի նպատակահարմար է, քննարկվել է և որոշվել ԵՊՀ իրավագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտությունների համար հատկացնել երկուական տեղ: Ի դեպ, նախկինում, երբ անվճար տեղերն այստեղ վերացվեցին, շատերը դա քննադատում էին, համարելով, որ ոտնահարվում են ուսանողների իրավունքները: «Եթե խոսում ենք կրթության իրավունքի մասին, դա ապահովված էր, որովհետև այլ բուհերում այդ մասնագիտությունների համար անվճար տեղեր կային, և դիմորդները կարող էին նախընտրել այդ բուհերը: Այսինքն՝ և՛ իրավունքի մասն է ապահովվում, և՛ ինչու չէ, հնարավորությունների»,- ասաց վարչության պետը: Նա նկատեց, որ բուհերի տեղերը պարբերաբար վերանայվում են և հաջորդ տարիներին նույնպես հնարավոր են որոշակի տեղաշարժեր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր