211652_close_icon
views-count6296 դիտում article-date 18:51 14-07-2017

Թուրքիայի վարչապետը երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձը հավանական չի համարում

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավանական չի համարում երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձի իրականացումը: Այդ մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: «Նման իրավիճակի մասին խոսք գնալ չի կարող: Սակայն եթե որևէ մեկը որոշի նման հիմարություն անել, այս անգամ շատ ավելի մեծ գին կվճարի»,- ասել է վարչապետը: Նա ընդգծել է, որ գյուլենականների դեմ պայքարը դեռևս չի ավարտվել և որ դատական գործընթացների ժամանակ կարող են նոր մանրամասներ ի հայտ գալ:

Նմանատիպ նյութեր