211652_close_icon
views-count67856 դիտում article-date 10:18 14-07-2017

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 46-ամյա վարորդը УАЗ-ով 80մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է անտառում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Բաղդասարյանը իր վարած УАЗ մակնիշի 15 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենայով Անտառաշատ-Տավրոս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 32-ամյա Միխայել Գուլիկովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կապանի բնակիչ, 62-ամյա Հակոբ Հակոբյանը՝ տեղում մահացել է: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 6-րդ վաշտի պետ Անդրանիկ Շաղոյանն ու Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի որոշմամբ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր