211652_close_icon
views-count19855 դիտում article-date 22:24 13-07-2017

Հայաստանը վավերացրեց Լուսնի վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիրը

Կառավարության նիստին այսօր չզեկուցվող հարցերի շարքում էր «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Նմանատիպ նյութեր