211652_close_icon
views-count7622 դիտում article-date 21:31 13-07-2017

Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի մասին ֆիլմի պրոդյուսերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին «Առաջնորդը» կենսագրական ֆիլմի պրոդյուսեր Ալի Ավջին ձերբակալվել է Թուրքիայում՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ Ավջին եղել է նաև «Զարթոնք» ֆիլմի պրոդյուսերը, որը պատմում էր Թուրքիայում անցած տարվա հուլիսին ձախողված հեղաշրջման մասին։ Ֆիլմի սցենարով էրդողանի ընտանիքը սպանվել է ապստամբների կողմից, իսկ նրա քունքին ատրճանակ են դրել։ Ավջիի հետ ձերբակալվել է նաև Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Ֆեթուլլահ Քարաբիբերը, որին եւս նույնպիսի մեղադրանք են առաջադրել։

Նմանատիպ նյութեր