211652_close_icon
views-count7712 դիտում article-date 21:18 13-07-2017

Թուրքիա մուտքի իրավունքից զրկված օտարերկրացիների ցուցակում ադրբեջանցիները տեղ են գտել առաջին տասնյակում

Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը: Զեկույցում ադրբեջանցիները արտաքսվածների և դեպի Թուրքիա մուտքի իրավունքից զրկվածների ցուցակում տեղ են գտել առաջին տասնյակում, ինչի պատճառն այն է, որ ադրբեջանցիները կասկածվում են ԻՊ ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն` ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով Թուրքիայից արտաքսվել են 252 Ադրբեջանի քաղաքացի, 1677 Ադրբեջանի քաղաքացի էլ նույն կասկածանքով զրկվել են Թուրքիա մուտքի իրավունքից: ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում անընդհատ տեղի են ունենում ձերբակալություններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունները:

Նմանատիպ նյութեր