211652_close_icon
views-count16160 դիտում article-date 20:09 13-07-2017

Հայաստանն Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս չպետք է ունենա. Զուրաբ Աբաշիձե

«Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման»,- հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նշենք, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, և ես հավատում եմ, որ մի օր կլինի»,- ասել է նա և նշել, որ բոլորը` թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերն աշխատում են, որ սա արագ լինի։ Աբաշիձեն այս հայտարարությունն արել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի վերը նշված հայտարարությանն ի պատասխան, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/conf/1499982034.php?utm_source=dlvr.it&utm_medium=facebook]Грузия Online[/url]-ը: Աբաշիձեն տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններն ընթանում են ապրանքաշրջանառության մոնիթորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ, և որևէ խոսակցություն չկա լրացուցիչ նախապայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ:

Նմանատիպ նյութեր