211652_close_icon
views-count20906 դիտում article-date 23:06 13-07-2017

Ձմերուկի հինգերորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-ին

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կսկսվի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:

Նմանատիպ նյութեր